«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ԷՐ

Երեւանի հեծանվահրապարակում անցկացվեց արցախյան ազատամարտի հերոս, նախկին հեծանվորդ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Գեւորգյանի 8-րդ հուշամրցաշարը, որը վերջին 4 տարիներին ընդհատվել էր: Մրցումներին մասնակցեցին հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի 21 սաներ:

Չորս մրցաձեւից անցկացված մրցումներում առավել հաջող հանդես եկավ Գեւորգ Առաքելյանը: Նա հաղթող ճանաչվեց երեք մրցաձեւումՙ 3 կմ անհատական մրցավազք, խմբային մրցավազք (դուրս մնալով), 32 շրջան, խմբային մրցավազք 8 միջանկյալ վերջնագծով, 80 շրջան: Չորրորդ մրցաձեւումՙ խմբային մրցավազք 10 միջանկյալ վերջնագծով, 100 շրջան, հաղթող ճանաչվեց Դավիթ Մկրտչյանը:

Ընդհանուր հաշվարկով հուշամրցաշարի հաղթողը Գեւորգ Առաքելյանն էր, որը վաստակեց 69 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Միհրան Ավետիսյանը (63 միավոր): Լավագույն եռյակը եզրափակեց Մհեր Մկրտչյանը (58): Ինչպես տեղեկացանք հուշամրցաշարի կազմակերպիչ, օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանից, մեր հեծանվորդները շուտով կմեկնեն Երեւան, որտեղ հոկտեմբերի 2-10-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4