Մոսկվայի Ցարիցինո միկրոշրջանում սեպտեմբերի 29-30-ի գիշերը տեղի ունեցած հրաձգությունից տուժել են Հայաստանի 4 քաղաքացիներ եւ մի հոգի Հյուսիսային Կովկասից:
Բոլոր 5 վիրավորները շտապ հոսպիտալացվել են: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», տուժածներից մեկի ձեռքը անդամահատել են:
Այժմ իրավապահ մարմինները ուսումնասիրում են շրջակա տան վրա տեղադրված տեսախցիկի նկարահանած նյութը:
Տուժողները նշում են, որ իրենց վրա հարձակվել է «անծանոթ մարդկանց մի խումբ»:
Հ. Ա.