Ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե ղարաբաղյան հակամարտության շփման գծով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողներին տեղեկացրել էր, թե հայկական ստորաբաժանումները նահանջում են դեպի արեւմուտք եւ դուրս են գալիս զբաղեցրած դիրքերից: Ադրբեջանական կողմի ստահոդ տեղեկությունները հերթական անգամ հերքելու նպատակով ՀՀ ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել:
«ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է նշված տեղեկատվությունը` պնդելով, որ չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքն է: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց պարտականությունները եւ առաջին գծում սահմանային իրավիճակի ոչ մի փոփոխություն, զորքերի տեղաշարժ չի կատարվել»:
Հ. Հ.