«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԲԻԼ ԳԵՅԹՍՆ Է

Քըրքորյանը 1 տարում կորցրել է 8,2 մլրդ

Վերջին 12 ամսում 400 ամենահարուստ ամերիկացիներն ընդհանուր առմամբ «աղքատացել» են 300 մլրդ դոլարով: Դրա վկայությունը Forbes հանդեսի կազմած նոր ցանկն է, որի համաձայն նրանց համախառն հարստությունը 1,57-ից իջել է 1,27 տրիլիոն դոլարի:

Պատճառները շատ ենՙ կապիտալի շուկաների վատ վիճակը, անշարժ կայքի գների անկումը, ամուսնալուծությունները եւ սովորական խարդախությունը: Նախորդ ցանկի 314 միլիարդատերեր «աղքատացել» են, իսկ 32-ը դուրս են մնացել նոր ցանկից:

Ամենից շատ տուժել է ամերիկացի երկրորդ մեծահարուստ Ուորեն Բաֆեթը, որի ներդրումային ընկերության բաժնետոմսերը մեկ տարում արժեզրկվել են 20 տոկոսով, նրա կարողությունը կրճատելով 10 մլրդ դոլարով: Այժմ նա ունի 40 միլիարդ:

Ամենահարուստ ամերիկացի Բիլ Գեյթսըՙ «Մայքրոսոֆթի» հիմնադիրը, կորցրել է 7 մլրդ, եւ այժմ նրա կարողությունը 50 միլիարդ է:

Forbes-ի առաջին տասնյակի մեջ մտնում են Wal-Mart առեւտրի ցանցի սեփականատեր Սոլտոն ընտանիքի 4 անդամներ, ինչպես նաեւ մեդիամագնատ եւ Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը:

Անցած մեկ տարում խաղային բիզնեսի արքա Քըրք Քըրքորյանը 8,2 մլրդ դոլար է կորցրել, ավտովարձույթի Rent-A-Car ֆիրմայի հիմնադիր Ջեկ Թեյլորըՙ 7 մլրդ:

Մինչդեռ բանկատեր Էնդրյու Բիլը արժեզրկված պարտքային պարտավորություններ եւ ակտիվներ գնելով կարող է հարստանալ եւ այժմ ունի 4,5 մլրդ դոլար: Իր վիճակը բարելավել է նաեւ ֆինանսիստ Ջորջ Սոլոսը, որի ակտիվներն ավելացել են 2 միլիարդով: Այժմ նա ունի 13 մլրդ եւ զբաղեցնում է ցանկի 15-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4