Բնակչությանը համակարգիչներով ապահովման պետական ծրագրի վերաբերյալ, որն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այն նախնական փուլում է: Ներկայումս վաճառվել է 500 համակարգիչ եւ եւս 450ՙ ավելացվել է: Հետագայում դրանց թիվը կավելանա մի քանի հազարով: Այս փուլում դրանք վաճառվում են շուկայականից 10 տոկոս էժան: Իսկ երբ եկող տարվա հունվարից սկսվի ծրագիրը, ապա դրանք էժան կլինեն շուկայական արժեքից 30-50 տոկոսով: Փորձնական փուլում էժան գներով համակարգիչներ չեն վաճառվելու: Ըստ Բագրատ Ենգիբարյանի, խնդիրն այժմ բանկերի կողմից բնակչությանը վարկավորելու մեջ է:
Ա. Մ.