«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ԿՍՏԵՂԾՎԻ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Վանաձորում երեկ տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել զբոսաշրջության կենտրոնՙ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց վեցամսյա ժամկետում ներկայացնել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը եւ կառավարություն ներկայացնելը: Ծրագրի գերակա խնդիրներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության եւ միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիռային հրապարակի կառուցումը, Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը եւ այլ միջոցառումներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4