Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը Հայաստանի տարածք կարող են ներմուծվել առանց կրկնակի հարգորոշման եւ հարգադրոշմման: Նման հնարավորություն է ընձեռվում «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կառավարության հավանության արժանացած լրացմամբ: Օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել եւ շրջանառել եվրոպական ստանդարտներին համապատասխանող թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր: