Խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն էին ուղղված հարկային օրենքներում կառավարության երեկ հաստատած փոփոխությունները: Այս առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ոլորտին վերաբերող որոշումները հաճախ խեղաթյուրվում են: Խնդիրը վերաբերում է այդ օբյեկտներից, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն: Կատարված փոփոխությունների համաձայն, խաղատները կվճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50-ական միլիոն:
Ա. Մ.