Կրքի, պայքարի, հաղթանակի, պարտության պարըՙ տանգոն օր առաջ հայտարարվել է համաշխարհային մշակությին ժառանգություն: Նման որոշում է կայացվել Աբու Դաբիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովի նիստում: Որոշումը հրապարակել է Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին ու ընդգծել. «Հպարտ եմ, որ հարուստ երաժշտությունն ու զգացմունքային պարը, որպես մեկ ամբողջությունՙ արժանի են համարվել մարդկության մշակութային ժառանգություն»:
Չնայած տանգոն հանրահայտ է, սակայն մասնագետներին էլ հայտնի չէ նրա ծննդյան վայրն ու ժամանակը: Վարկածներից մեկի համաձայնՙ ծնվել է 19-րդ դարավերջին Բուենոս Այրեսի Բոկա թաղամասում, որտեղ ծովայիններն ու ձկնորսներն են ապրել:
Ն. Պ.