Frekans կազմակերպությունը Թուրքիայում անցկացրել է սոցիալական հարցում` պարզելու թուրքերի վերաբերմունքն այդ երկրում ապրող այս կամ այն ազգությունների նկատմամբ:
Հարցման արդյունքները հետեւյալն են: Հարցին, թե ո՞ր ազգի ներկայացուցիչներից կան ձեր ընկերների մեջ, թուրքերի 64 տոկոսը նշել է քրդերին, 10 տոկոսը` հայերին, 8 տոկոսը` հույներին, եւս 8-ը` հրեաներին:
Թուրքերի 51 տոկոսը ծանոթ է քրդերի կենցաղին ու մշակույթին, 14 տոկոսը ծանոթ է հայերի մշակույթին, 13-ական տոկոսը` հույների ու հրեաների:
Իսկ, թե ինչպիսի՞ հարեւաններ կուզենային ունենալ թուրքերը, 57 տոկոսը պատասխանել են` հրեաներ, 63 տոկոսը` քրիստոնեություն դավանող ազգերի ներկայացուցիչներ:
Հ. Ա.