«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր Լիլիթ Մկրտչյանի համար: Հայ շախմատիստուհին սպիտակներով պարտվեց Սյույ Յույհուային: 3 տուրից հետո Լիլիթը մեկ միավորով Շեն Յանի եւ Մարի Սեբագի հետ բաժանում է 9-11-րդ տեղերը: Աղյուսակը եզրափակում է թուրք Բեթյուլ Յիլդիզը, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Վենցզյունից:

Մրցաշարում վերելքով է խաղում վրաց շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այս անգամ նրա «զոհը» Չժու Չենն էր: Ձագնիձեն 3 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան կես միավոր է զիջում Սյույ Յույհուան: 2 միավորով 3-րդ տեղում է Վենցզյունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4