Անդրադառանալով հոկտեմբերի 8-ին Քիշնեւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ու հնարավոր փաստաթղթի ստորագրմանըՙ Սերժ Սարգսյանն ասաց. «Ո՛չ: Որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ասեմ ավելին, հաշվի առնելով այն անսահմանափակ առաջընթացը, որ մենք ունենք մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավական հեռու ենք փաստաթղթի ստորագրումից: Դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատեւ բանակցային աշխատանք եւ քաղաքական կամք»: