CNNturk-ը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Նախիջեւան մեկնելուց առաջ օդակայանում ասել է, թե Հայաստանի նախագահի Թուրքիա այցելելու դեպքում` նրան շատ լավ կդիմավորեն եւ կպատվեն: Հարցին, թե արդեն հրավիրե՞լ է Հայաստանի նախագահին, եւ արդյոք Հայաստանի նախագահն ընդունե՞լ է հրավերը, Գյուլը պատասխանել է. «Ես Հայաստան գնացի առանց նախապայմանների: Սպորտը ջենտլմենություն է: Սպորտային ջենտլմենությունը գործունեության խթանիչ է` այդ մտայնությամբ ես Հայաստան գնացի: Հույս ունեմ, որ Հայաստանի նախագահը նույն մոտեցումը կցուցաբերի եւ կգա: Հրավերի նամակ ուղարկել եմ: Եթե գա` շատ լավ կդիմավորենք եւ կպատվենք»: