Երեկ թյուրքալեզու երկրների եւ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար Նախիջեւան է ուղեւորվել նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, երկօրյա այս գագաթաժողովին, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, նախագահի մակարդակով մասնակցում են Ղազախստանը եւ Ղրղզստանը: Թուրքմենստանն այնտեղ ներկայացնելու է երկրի փոխնախագահը:
Գագաթաժողովում քննարկվում են մասնակից երկրների բարեկամության եւ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանին ու միջազգային քաղաքականությանն առնչվող խնդիրներ: Գագաթաժողովում կստորագրվի թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծման նախիջեւանյան համաձայնագիրը, իսկ Աբդուլլահ Գյուլը գագաթաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահների հետ:
Հ. Չ.