Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան -ԵՄ համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Հայաստանի արտգործնախարարը Գերմանիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական, ԼՂ հիմնախնդրի, ինչպես նաեւ տարաշաշրջանային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: