Ռուսաստանի իրավապահները հայտնել են իրենց մտահոգությունները երկրում, ազգայնամոլության «հողի վրա» կատարվող սպանությունների աճի հետ կապված:
Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով, այս տարի միայն Մոսկվայում կատարվել են նման 250-ից ավելի հանցագործություններ, որոնց հետեւանքով մահացել են 53, տուժել` 200 հոգի:
Ինչպես հաղորդել է բյուրոյի ղեկավար Ա. Բրոդը, ամենաշատ հարձակումները կատարվել են ուզբեկների վրա` 13 սպանված, 9 վիրավոր: Հայերը եւ ադրբեջանցիները տուժել են հավասարաչափ, 2 սպանված եւ 9 վիրավոր:
Իրավապահների տվյալներով, այս հանցագործությունները հիմնականում իրականացնում են «Ռուսաստանը ռուսների համար պատրաստող» «սափրագլուխները», եւ այլ ազգային-ծայրահեղական կազմակերպություններ: Որպես կանոն` նրանք զոհ են ընտրում Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից ներգաղթածներին:
Հ. Ա.