Կալիֆոռնիայի հայության ներկայացուցիչները «Թուրքիա՛, ճանաչի՛ր ցեղասպանությունը», «Ո՛չ արձանագրություններին» պաստառներով հոկտեմբերի 4-ին բողոքի ցույց էին անում Լոս Անջելեսի «Բեվեռլի Հիլթոն» հյուրանոցի մոտ, ուր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր շրջանի ամերիկահայերի ներկայացուցիչների մոտ: Ըստ «Ազգի» թղթակցի` ցուցարարների թիվը մոտ 3 հազար էր, միջադեպեր եւ ոստիկանության հետ որեւէ առնչություն չի գրանցվել, բողոքի ցույցի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին այն կարգախոսները, որոնք գրված էին նաեւ պաստառների վրա: