«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ՔԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՆՎԵՐԸ ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ» ԳԻՐՔԸ

Հարավային Փասադենային գրադարանի համայնքային դահլիճում տեղի է ունեցել Քեյ Մուրադյանի «Նվերը արեւի լույսի տակ» գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Գիրքը նվիրված է հեղինակի մորը եւ նրա ընտանիքին, որոնք տարագրվել են 1915 թվականին հազարավոր այլոց թվում:

Հեղինակը մի քանի անգամ Թուրքիա է այցելելՙ նյութեր հավաքելու, եւ մանրամասն պրպտումներ է կատարել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի գրադարանում: «Բել բուք ռիվյու» պարբերականի գրախոսականում Բել Յուրենան գովասանքով է արտահայտվել գրքի մասին, ավելացնելով, որ «գրքի կարճ գլուխները եւ պատմելու հետաքրքրական ոճը առավել գրավիչ են դարձնում այս իրական պատմությունը: Նման հատորները տխուր են, բայց անհրաժեշտ ենՙ մեզ հիշեցնելու համար, թե ինչպես է պատմությունը կրկնվում, եթե անպատիժ է մնում ոճիր գործադրողը: Նկատի ունեմ Կոսովոն եւ Դարֆուրը»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4