Շախմատի Գրան պրիի մրցաշարի անհաջող մեկնարկից հետո Լիլիթ Մկրտչյանը վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին` դրսեւորելով իրական հնարավորությունները: 5-րդ տուրում նա անդրանիկ հաղթանակը տոնեց Չժաո Սյուեի հետ մրցավեճում: Ոգեւորված հաջողությունից, Լիլիթը հաջորդ տուրում պարտության մատնեց Մարթա Ֆիեռոյին: Երկու հաղթանակների շնորհիվ Մկրտչյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակը: 6 տուրից հետո նա 3,5 միավորով Չժաո Սյուեի եւ Սյույ Յույհուայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 7-րդ տուրում Լիլիթը սեւերով կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատույագ Մոնգոնտուլի հետ:
Առաջատարի դերը պահպանում է վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն: 5-րդ տուրում նա մրցաշարում առաջին միավորը կորցրեց` անդրանիկ պարտությունը կրելով Մարի Սեբագի հետ պարտիայում: Իսկ 6-րդ տուրում Ձագնիձեն կրկին անհաջող խաղաց` հաղթելով Սյույ Յույհուային: Ձագնիձեն վաստակել է 5 միավոր: Նրան մեկ միավորով է զիջում ֆրանսիացի Մարի Սեբագը, որը 6-րդ տուրում էլ հաղթեց` առավելության հասնելով Ցզյույ Վենցզյունի նկատմամբ: