«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սահակյանը կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման: ԼՂՀ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման համար չպետք է առաջնորդվել անցյալով: Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը 1988 թ. իրողություններին վերադարձնելու ամեն փորձ` թե՛ կարգավիճակի, թե՛ վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ գործընթացը կմտցնի փակուղի: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականությունը կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից է:

ԼՂՀ նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ գործընթացը որեւէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4