Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը , անդրադառնալով այսօր Քիշնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, հայտարարել է, թե Վաշինգտոնն այդ հանդիպումից արդյունավետություն է ակնկալում: Trend News-ին տված հարցազրույցում Գորդոնը մասնավորապես ասել է.
«Հույս ունենք, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախանշվող բանակցային գործընթացը Մոլդովայում կբերի զգալի արդյունքների: ԱՄՆ-ը կանի հնարավորը` օգնելու հասնել այդ նպատակին: Մ. Նահանգները շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի անվտանգության եւ հակամարտության լուծման հարցում: Կարծում եմ` կարգավորումը հնարավոր է եւ ԱՄՆ-ը պատրաստ է դրանում ցուցաբերել իր աջակցությունը»: