«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


ՊՈԼԻՏԿՈՎՍԿԱՅԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԶԼՄ-երն այսօր հանրաճանաչ ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության մասին նոր մանրամասներ են հայտնել:

Ըստ այդ տեղեկության, լրագրողին հետեւելու մեջ կասկածելի անձ է համարվում Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության նախկին աշխատակից Օլեգ Շոսինը: Հետաքննական ցուցմունքներում Շոսինը հայտնել է, որ իր նախկին պետ Դմիտրի Պավլյուչենկոյի հրահանգով ինքը երկու շաբաթ հետեւել է լրագրողին, որում իրեն օգնել է Չերվոնեօղլու ազգանունով մեկը: Այդ անձը ներկայում մեղադրվում է լրագրողի սպանության հետ կապված գործով հիմնական վկայից շանտաժի ճանապարհով փող կորզելու մեջ:

Ներկայում Շոսինը գտնվում է ձերբակալության մեջ բոլորովին այլ գործով:

Ոճրագործությունն իրագործած խմբավորման անդամների մեջ ադրբեջանցիների այլ անուններ էլ կան: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի եւ Դաղստանի քաղաքացիներ Սեյմուր Իսազադեն, Մուրադ Աբդուլազիզովը, Հըզրի Ալիեւը եւ Ասլամբեյ Բիզաեւը գտնվում են Ռուսաստանի իրավապահ մարմինների հսկողության տակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4