Արցախյան ազատամարտիկներին նվիրված խաչքարի մանկական խաղահրապարակների բացմամբ, ֆուտբոլի եւ ըմբշամարտի բաց առաջնությամբ հոկտեմբերի 8-ին կնշվի Էջմիածին քաղաքի 2694-ամյակը: Թե ինչու են հենց այդ օրն ընտրել որպես քաղաքի օրՙ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մատնանշում է պատմությունը. «Համաձայն պատմագիրներիՙ հոկտեմբերին 8-ին Մեսրոպ Մաշտոցը հայոց նորաստեղծ գրերը բերեց Էջմիածին: Հետեւաբար որոշեցինք այդ օրը նշել Էջմիածին քաղաքի տոնը»: Քաղաքի տոնին նվիրված կբացվի Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը, տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ, որոնցից հատկապես հետաքրքրական են ջազային համերգն ու լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Հ. Հ.