«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լիլիթ Մկրտչյանի մրցավեճն էր առաջատարներից մեկի` Նանա Ձագնիձեի հետ, որում հայ շախմատիստուհին խաղում էր սպիտակներով: Գրանցվեց ոչ-ոքի: Մկրտչյանը 4,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում:

8 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ ֆրանսիացի Մարի Սեբագը: Վերջին 5 տուրերում նա պարզապես հիանալի է խաղում` հերթականությամբ ջախջախելով մրցակցուհիներին: Նրա հերթական «զոհը» Չժու Չենն էր: Տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը, Սեբագը 6 միավորով գլխավորեց աղյուսակը: 5,5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանում են Նանա Ձագնիձեն ու Սյույ Յույհուան: Վերջինս հաղթեց թուրք Բեթյուլ Յիլդիզին, որը չափից դուրս անհաջող է խաղում` կրելով 8-րդ անընդմեջ պարտությունը: 5 միավոր ունի Չժաո Սյուեն, որը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Բահիրա Կովանովայի հետ: Վենցզյունը հաղթեց Շեն Յանին, Մոնգոնտուլը պարտության մատնեց Ֆիեռոյին:

9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կխաղա Վենցզյունի հետ: Մարի Սեբագի մրցակիցը կլինի Բահիրա Կովանովան, իսկ Նանա Ձագնիձեն կխաղա Մարթա Ֆիեռոյի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4