Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» շատ անհաջող հանդես եկավ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2-րդ փուլում: Ռումինական Դեւա քաղաքում անցկացված մրցաշարում հայ ֆուտբոլիստները բոլոր խաղերում էլ խոշոր հաշվով պարտվեցին: Առաջին խաղում «Էրեբունին» 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Ռումինական «Դեւային» մեր չեմպիոնը պարտվեց 1-9 հաշվով: Միակ գոլը մեր թիմից խփեց Գրիգոր Կապուկրանյանը: Վերջին խաղում «Էրեբունին» 9 անպատասխան գնդակ ընդունեց հոլանդական «Մառլենից»: Վերջինս «Իբերիայի» հետ կշարունակի պայքարը հաջորդ փուլում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ