ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ին հանրապետության արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 9-ին եւ 10-ին` առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը կնվազի` 4 -6, այնուհետեւ կբարձրանա 2-4 աստիճանով:
Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` -3 +2, ցերեկը` +14 +19, ցածրադիր մասերում գիշերըՙ +4 +8, ցերեկըՙ +21 +24, Լոռիում` գիշերըՙ 0 +5, ցերեկը` +15 +20, Տավուշում գիշերըՙ +3 +8, ցերեկըՙ +17 +22, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +4 +8, ցերեկըՙ +22 +25, Սյունիքի հովիտներում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +20 +25 եւ նախալեռներում գիշերըՙ 0 +5, ցերեկըՙ +15 +20 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 3 (3), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակըՙ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-80 տոկոսի սահմաններում: