ՀՅԴաշնակցությունը պատրաստ է ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել նույնիսկ իշխանությունների հետ,- երեկ «Էրեբունի» բիզնես կենտրոնում կայացած խորհրդաժողովում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ շարունակել: - Բայց եթե տեսնի, որ դա անարդյունավետ ու անօգուտ է, պատրաստ է գնալու մինչեւ վերջ, ի նկատի ունենալով իշխանափոխությունը, որը, սակայն «ինքնանպատակ չէ, եւ չենք գնալու վատը ավելի վատով փոխարինելու ուղիով: Վերջապես ժամանակն է, որ մեր ժողովուրդը գիտակցաբար եւ կազմակերպված իշխանության բերի մի ուժի, որից հաջորդ պահին ձերբազատվելու պատճառ չի ունենա»:
«Գիտակցում ենք, կան ուժեր, որոնք ըստ էության կողմ են արձանագրությունները առկա տեսքով վավերացմանը, բայց դարան են մտել մեր պայքարի արդյունքները շահարկելու, իրենց նպատակներին ծառայեցնելու նպատակով: Մոռացեք: Մենք վճռական ենք մեր պայքարի մեջ, սակայն մեր պայքարը աթոռակռիվ չէ», եզրակացրել է Հրանտ Մարգարյանը:
Այլ խոսքովՙ նորից «պայքար, պայքար մինչեւ վերջ»...