ՍՏՈԿՀՈԼՄ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ռումինիայում ծնված գերմանուհի Գերտա Մյուլլերը դարձել Է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի 2009 թվականի դափնեկիր: Շվեդիայի ակադեմիայի ներկայացրած հիմնավորման մեջ ասված Է, որ բարձր կոչումը շնորհվել Է մի հեղինակի, «որը պոետիկ եւ առարկայորեն ներկայացնում Է թշվառության պատկերը»:
Այս պարգեւը գրականության բնագավառում թվով 81-րդն Է եվրոպացի գրականագետների համար: Ավելի վաղ այն 11 անգամ բաժին Է ընկել Հյուսիսային Ամերիկայի, հինգ անգամՙ Ասիայի, չորս անգամՙ Աֆրիկայի, երեք անգամՙ Լատինական Ամերիկայի, մեկ անգամՙ Ավստրալիայի ներկայացուցիչներին: 11 դափնեկիրներՙ կանայք են, մնացած 93-ըՙ տղամարդիկ: