«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ

Շախմատի Գրան պրիի մրցաշարի 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ցզյույ Վենցզյունի հետ եւ 5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Ռուսաստանցի Բահիրա Կովանովային հաջողվեց կանգնեցնել ֆրանսիացի Մարի Սեբագի հաղթարշավը, որը մինչ այդ 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Բահիրովան հաղթեց, իսկ Սեբագը զրկվեց առաջատարի դիրքից: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Սյույ Յույհուան եւ Նանա Ձագնիձեն: Երկուսն էլ հաղթանակներ տոնեցին: Յույհույան պարտության մատնեց Չժու Չենին, Ձագնիձեն հաղթեց Մարթա Ֆիեռոյին:

Առաջատարներին կես միավոր է զիջում Մարի Սեբագը: 5,5 միավորով 4-րդ տեղում է Չժաո Սյուեն: Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր: Լիլիթ Մկրտչյանը հաջորդ տուրում կմրցի մրցաշարի բացահայտ հետնապահ Բեթյուլ Յիլդիզի հետ, որը դեռեւս միավոր չունի: Իսկ ավարտական տուրում Լիլիթի մրցակիցը կլինի Չժու Չենը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4