ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հոկտեմբերի 25-ից հանրապետությունն անցնում է ձմեռային ժամանակի: Ինչպես հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, այդ օրը ժամը 03-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով ետ տեղափոխել: