Սիրելի հայրենակիցներ.
Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը:
Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը եւ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարեւորությունը: Առաջնորդվելով հայրենիքի եւ գալիք սերունդների ապագայի առջեւ բարձր պատասխանատվության զգացումով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստնորեն եւ խիզախությամբ` հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` Հայաստանի եւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին:
Շառլ Ազնավուր - Փարիզ,
Արթուր Չիլինգարով - Մոսկվա,
Էդուարդո Էռնեկյան - Բուենոս Այրես,
Հրայր Հովնանյան - Վաշինգտոն,
Ժանսեմ - Փարիզ,
Արմեն Ջիգարխանյան - Մոսկվա,
Վաչե Մանուկյան - Լոնդոն,
Պերճ Սեդրակյան - Նյու Յորք,
Սերժ Չյուրուկ - Փարիզ,
Ալեն Թերզյան - Փարիզ,
Ռուբեն Վարդանյան - Մոսկվա