Հոկտեմբերի 5-ից 9 ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 59,457,571 ԱՄՆ դոլարՙ 384.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63,905,015 ԱՄՆ դոլարՙ 385.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 384.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,890,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 386.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 28-ից hոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըՙ 42 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն