«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2009-10-09 | #183, 2009-10-10 | #184, 2009-10-13


ՎՐԱՍՏԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

«Վրաստանը միանշանակ դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը»: Այս մասին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Ջալագանիան : APSNY էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբՙ Ջալագանիան ասել է, որ Վրաստանը բարեկամական եւ գործնական հարաբերություններ ունի երեք հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Վրաստանի արտգործնախարարը դրական է գնահատել նաեւ արձանագրությունների ստորագրումը: Նրա խոսքերով այդօրինակ քայլերը շատ կարեւոր են տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման համար:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4