Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում խոշոր հաշվով պարտություններ կրեցին Հայաստանի պատանեկան հավաքականները:
Մինչեւ 19 տարեկանների հավաքականն Ավստրիայում դաշտի տերերից 1-5 հաշվով կրած պարտությամբ սկսեց ընտրական մրցաշարը: Մեր թիմից միակ գոլի հեղինակը Գեւորգ Բադալյանն էր: Հաջորդ խաղում մեր պատանիները կմրցեն շոտլանդացիների հետ:
Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականը Լեհաստանում խոշոր հաշիվներով պարտվեց Իսրայելի (1-6) եւ տանտերերի (1-4) ընտրանիներին: Առաջին խաղում մեր թիմից գոլը խփեց Հովհաննես Հովհաննիսյանը, երկրորդում աչքի ընկավ Հովհաննես Միրանյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ