«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2009-10-10 | #184, 2009-10-13 | #185, 2009-10-14


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՇՈՅՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Մենք ափսոսանքով նկատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական մամուլում ապատեղեկատվություն է տարածվել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված: Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետը, չկան ավելի կարեւոր հարցեր, քան թուրք-ադրբեջանական համագործակցությունը:

Սահմանի բացումը բավականին երկարատեւ գործընթաց է, այն պետք է զուգահեռաբար ընթանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի «գրավյալ տարածքների» վերադարձման հետ». սա ոչ թե հերթական պոպուլիզմ է` հերթական թուրք գործչի ժողովրդահաճո հռետորաբանությունից, այլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական հայտարարությունն է, եւ ինչպես տեսնում եք, մեր հարեւանը չի դադարում շոյել եղբայր Ադրբեջանի ականջները հավանաբար` հատկապես Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ պիկետ անող ադրբեջանցիների ականջները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4