Հայաստանի վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի քրեական գործով քննությունը նշանակել 2009 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, Շենգավիթ համայնք ընդհանուր իրավասության դատարանի (Արշակունյաց 24/1, թիվ 1 դահլիճ) դռնբաց դատական նիստում: Հայտնվում է նաեւ, որ Ն. Փաշինյանի խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` կալանք:
Ըստ մեղադրանքի` Փաշինյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի առաջին մասով: