«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2009-10-13 | #185, 2009-10-14 | #186, 2009-10-15


ՖՈՒՏԲՈԼՙ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մինչ այս տողերը կարդալը, ընթերցողն արդեն իմացած կլինի գիշերը Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային մրցման արդյունքը, սակայն ոչինչ չի իմանա խաղից առաջ, ընթացքում ու հետո «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնող Սերժ Սարգսյանի եւ նրա թուրք պաշտոնակցիՙ Աբդուլլահ Գյուլի միջեւ կայացած խոսակցությունների մասին, թերեւս բացի պաշտոնական եւ ոչինչ չասող հաղորդագրություններից: Մանրամասնությունները, ինչպես միշտ, մենք բոլորս միասին կիմանանք ավելի ուշՙ թուրքական եւ մյուս օտարերկրյա մեր գործընկերներից: Արդյոք կլինե՞ն երկու ղեկավարների միջեւ պայմանավորվածություններ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, արձանագրությունների վավերացման եւ դրանց հետեւելիք հնարավոր զարգացումների շուրջը:

Բոլոր դեպքերում, այժմվանից պարզ է, որ հայ-թուրքական դիվանագիտական գնացքը մեծազոր սլաքավարներիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու նաեւ Շվեյցարիայի հսկողության ներքո շարժվել էՙ ծափահարողների եւ անիծողների ուղեկցությամբ: Ո՞ւր կհասնի կամ չի հասնի այն: Կապրենքՙ կտեսնենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4