«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2009-10-13 | #185, 2009-10-14 | #186, 2009-10-15


ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋԸՙ ՌԱՄԱԴԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Գերմանիայում թուրքական համայնքի նախագահ Քենան Քոլաթը պահանջում է մահմեդական տոնացույցի կարեւոր տոներից մեկիՙ Ռամադանի վերջին օրը Գերմանիայի դպրոցներում արձակուրդ հայտարարել: «Գտնում եմ լավ կլինի, որ բոլոր դպրոցահասակներն այդ օրը արձակուրդ ունենան: Ոչ մահմեդական երեխաներին արձակուրդ տրամադրելը նշան կլինի հանդուրժողականության», «Բեռլիներ ցայթունգին» ասել է Քոլաթը եւ նկատել տվել, թե բազմաթիվ մոլի հավատացյալ թուրք ծնողներ պատրաստ են նույնիսկ ի սեր իրենց երեխաների տանը տոնածառ դնել: Քոլաթն առաջարկել է ներգաղթյալ ուսուցիչների քանակը շատացնել Բեռլինի դպրոցներում: «Սա թուրք բազմաթիվ դպրոցականների համար օրինակելի կլինի»: Առաջիկա 2-3 տասնամյակներին Բեռլինի ոչ մի դպրոցում ներգաղթյալ աշակերտների թիվը 50 տոկոսից ցածր չի լինի: «Մենք պիտի բազմալեզվությունը իբրեւ հնարավորություն նկատենք», ասել է Գերմանիայում թուրքական համայնքի նախագահը:

Ան. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4