ԱՆԿԱՐԱ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրված Է Վաշինգտոն: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Էրդողանը, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից հրավեր Է ստացել հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով ժամանելու ԱՄՆ:
«Հրավերն ստացվել Է այսօր: Ես ցանկություն հայտնեցի քննարկել այլընտրական ամսաթվեր: Եթե մենք որոշենք այցը կատարել հոկտեմբերի 29-ին, ապա ես կավարտեմ իմ այցն Իրան եւ այնտեղից կուղեւորվեմ Ամերիկա»,-ասել Է վարչապետը:-