Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն:
Հանդիպման ժամանակ վարչապետը նկատել է, որ հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ եւ զարգացման հեռանկարներ: Այդ համատեքստում պարոն Սարգսյանը կարեւորել է Խարկովի նահանգապետի վերջերս կատարած այցը Հայաստան:
Փոխադարձաբար անհրաժեշտ է համարվել համագործակցության ընդլայնումը մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, տրանսպորտի, մշակույթի եւ առողջապահության ոլորտներում:
Հ. Ա.