Ժամանակակից ոճով վերանորոգված «Պիոներ» կինոթատրոնը Մոսկվայում հոկտեմբերի 15-ից իր դռները բացեց կինոսերի առաջ` ցուցադրելու միմիայն արվեստի ֆիլմեր: Ժամանակին նույնանուն կինոթատրոն կար նաեւ Երեւանի Տերյան փողոցում, որը, սակայն, կորել է անհետ: Ռուսաստանում գիտակցում են, որ կիրթ հասարակություն ունենալու լավագույն պայմանը բարձրորակ ֆիլմեր քարոզելն է, մինչդեռ մեզանում` վազելով միայն շահույթի ետեւից, հասարակությանը մեծավ մասամբ հրամցվում են վատորակ ֆիլմեր` փչացնելով նրա մտածողությունն ու էությունը: Բարեբախտաբար, մեզանում կան մարդիկ, որոնք իրենց գործի նվիրյալներն են եւ անում են այն, ինչը պետք է արվի ավելի լայն մասշտաբով եւ պետական մակարդակով: Մեր թղթակից Հասմիկ Հարությունյանը զրուցել է կինոգետ Զավեն Բոյաջյանի եւ կինոլրագրող Րաֆֆի Մովսիսյանի հետ (Ռ.Պ):