«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Վաղը, հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ կունենա արտգործնախարար Դավութօղլուն ՙ տալու համար պարզաբանումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «դիվանագիտական հարաբերությունների հաստատման», «երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման» արձանագրությունների մասին: Նրա ելույթից հետո արձանագրությունների առնչությամբ իրենց կուսակցությունների տեսակետները կարտահայտեն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ըստ տարբեր կանխատեսումներիՙ խորհրդարանը կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից միայն մեկըՙ դիվանագիտական հարաբերություններ նախատեսողը: Իսկ այսօր Թուրքիայի անվտանգության խորհրդում կքննարկվեն արձանագրությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4