«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Երեկ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրինագծերի թվում է եղել ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է պարտավորեցնել Վերահսկիչ պալատին վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում կազմած արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Քննարկված օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Այդպիսով` ՎՊ-ի աշխատանքը կարող է ավելի առարկայական արդյունքներ գրանցել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4