«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


«ՀԱՅՓՈՍՏ»-ՄԱՐԱԹՈՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ

Երեկ Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող «Հայփոստի» Երեւանի թիվ 0006 նորացված փոստային բաժանմունքի բացմամբ սկսվեց «Հայփոստ»-մարաթոն ծրագրի իրականացումը մայրաքաղաքում եւս:

Երեւանում մինչեւ տարեվերջ կնորացվի ավելի քան 20 փոստային բաժանմունք: Ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին են համապատասխանեցվել բաժանմունքները: Փոխվել եւ նորացվել են ենթակառույցները: Տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ: Նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:

«Հայփոստ» ՓԲԸ-ն նախատեսում է մինչեւ տարեվերջ բացել 30-ից ավելի նորացված փոստային մասնաճյուղեր եւ բաժանմունքներ հանրապետության ողջ տարածքում: Առաջիկա տարիներին այդ թիվը կհասցվի 250-ի: Առաջիկայում կմեկնարկի կադրերի վերապատրաստման մեծ ծրագիր, ինչպես նաեւ կսկսվեն On-Line ցանցի ներդրման աշխատանքները:

«Հայփոստ»-մարաթոն ծրագիրը միտված է Հայաստանի ազգային փոստային օպերատորի` «Հայփոստի», աշխատանքները համապատասխանեցնելու միջազգային նորմերին, ինչպես նաեւ բարձրացնելու փոստային ծառայությունների մատուցման եւ հաճախորդների սպասարկման որակը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4