«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2009-10-16 | #188, 2009-10-17 | #189, 2009-10-20


ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երեկ ընդունել է հովվապետական այցով Սիրիայում գտնվող Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:

  Արամ Ա կաթողիկոսը հայ եւ արաբ ժողովուրդների մնայուն բարեկամության երաշխիք է համարել սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգածությունը հայերի հանդեպ:

Սիրիայի նախագահն ու կաթողիկոսը խոսել են Լիբանանի ներկայիս վիճակին ու Միջին Արեւելքին առնչվող հարցերի մասին.

Արամ Ա կաթողիկոսն ու նախագահ Բաշար ալ Ասադն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրմանը: Այս առիթով կաթողիկոսը կարեւորել է Հայկական ցեղասպանութեան ճանաչման հարցը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4