«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ

Ըստ նախագահ Սարգսյանի մամուլի ծառայության` Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին : Քննարկվել են հայ-ամերիկայն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությունը եւ շնորհակալ է ԱՄՆ կառավարությանը` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջընթացը եւ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում:

Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ առթիվ եւ հարաբերությունների կարգավորման մյուս փուլերում շարունակելու է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը: Իսկ նախագահ Սարգսյանը հավելել է, թե Հայաստանը կողմ է առկա խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնավորապես կնպաստեն կայուն խաղաղությանն ու զարգացմանը: Տիկին Քեյդանաուն կարեւորել է նկատելի առաջընթացը ժողովրդավարության ուղղությամբ եւ վերջերս կիրառված համաներումը` նշելով, որ դա եւ դրան հաջորդած քայլերը մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4