Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 20-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ տարածքում գործող բանկերի համար սահմանեց արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ, հաստատեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թ. չորրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագիր» նյութը:
Խորհուրդը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրեց «ՍԱՍ-ԳՐՈւՊ» ՍՊԸ թիվ 5 մասնաճյուղին, «ԿՐԵԴԻՏ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա:
Գործունեության վայրի փոփոխության հետ կապված, վերաձեւակերպվեց «Միլլ ԱԳ» ՓԲԸ փոխանակման կետի թիվ 480 լիցենզիան: Վերաձեւակերպվեցին «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան` կապված ընկերության որպես «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ անվանափոխության հետ, եւ «ԿԱՐՏՈւՇ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ գրավատան լիցենզիանՙ կապված ընկերության որպես «ԿԱՐՏՈւՇ-ԱՐՏ» ՍՊԸ անվանափոխության հետ:
Խորհրդի կողմից ուժը կորցրած ճանաչվեց «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՈՒՎԿ» ՍՊԸ վարկային կազմակերպության թիվ 8 լիցենզիանՙ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության իրավունքների եւ պարտավորությունների մի մասը զիջվել է «Իզմիրլյան» հիմնադրամին, իսկ գերիշխող մասըՙ «ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին, որը եւ լինելով «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՈՒՎԿ» ՍՊԸ վարկային կազմակերպության ներկայիս միակ բաժնետերը, որոշել է լուծարել կազմակերպությունը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն