Երեկ տեղի ունեցած ԿԸՀ նիստը որոշել է թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունները նշանակել 2010-ի հունվարի 10-ին: Այս ընտրատարածքի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ավելի վաղ վայր էր դրել իր պատգամավորական մանդատը: Ավտովթարից մահացած ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի փոխարեն ԿԸՀ-ն երեկ ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավոր է գրանցել Արտակ Զաքարյանին: Վերջինից առաջ ՀՀԿ համամասնական ցուցակում է եղել Էմմա Հակոբյանը, որն ինքնաբացարկ է ներկայացրել: Արտակ Զաքարյանը սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն էր: