«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Չիգորինի հուշամրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի 12 շախմատիստներից 6-ը հաղթեցին: Առայժմ առավել հաջող են հանդես գալիս Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Հրայր Սիմոնյանը, Դավիթ Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Անդրեասյանը հաղթեց Իվան Կոսովին, Մելքումյանն առավելության հասավ Օլեգ Ալյոշինի նկատմամբ, Բաբուջյանը պարտության մատնեց Իլյա Դուժակովին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց Սիմոնյան-Բուրմակին, Խայրուլին-Պետրոսյան, Վեյք Չոու -Հովհաննիսյան պարտիաներում:

4 տուրից հետո աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են 13 շախմատիստներ: Մրցաշարին մասնակցում են 262 շախմատիստներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4