«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՄԵՋԼԻՍՈՒՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏՎԵՑ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ արտգործնախարար Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովինՙ Մեջլիսին պարզաբանումներ տվեց: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա նշեց, որ Հայաստանի հետ Թուրքիայի ստորագրած արձանագրությունները ե՛ւ կարգավորելու են երկու երկրների հարաբերությունները, ե՛ւ վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վերջում Թուրքիայի արտգործնախարարն ասաց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան է սուրբ, որքան մեր երկրինը: Ինչպիսին էլ լինի իրավիճակը, մենք առանց խափանելու շարունակելու ենք Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը»:

Ի դեպ, երեկ Մեջլիսի նախագահությանն են հանձնվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Դրանք նախ կքննարկվեն Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա քննարկման կդրվեն խորհրդարանի լիագումար նիստում, եթե, իհարկե, հանձնաժողովը հավանություն տա արձանագրություններին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4